Ինչպե՞ս են ուսումնական հաստատությունները փոխում քաղաքը | City Talks 22
Ակադեմիական քաղաքը կբարեփոխի՞ կրթական համակարգը, թե՞ նոր խնդիրներ կառաջացնի, ինչպե՞ս կփոխվի Երևանի ճարտարապետական պատկերը ակադեմիական քաղաքի կառուցման հետևանքով, ինչպե՞ս են ազդում դպրոցները քաղաքի երթևեկության վրա, և ինչպե՞ս մարզերի քաղաքները դարձնել ավելի գրավիչ։ Հենց վերոնշյալ հարցերին են պատասխանում Մարկ Գրիգորյանը և մանկավարժ, «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։