Look for any podcast host, guest or anyone
Showing episodes and shows of

Armenpress State News Agency

Shows

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Sport. Երևանում կկայանա տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարըՀայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլին կկայանա տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանին, որի հետ խոսել ենք Հայաստանում տափօղակով հոկեյի զարգացվածության մակարդակի, երկրում առկա մարզադպրոցների ու Երևանում ապրիլի 13-19-ը կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարի մասին:https://armenpress.am/hy/articles/podcast-spo2025-03-0609 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Սփյուռքը պետք է դիտարկել որպես ամուր ձեռք,  այլ ոչ թե միայն օգնող միջոցՀայագետ, սփյուռքագետ Կրիստինա Ալեքսանյանի նախնիները Կոստանդնուպոլսից են։ Նրանք Հայոց ցեղասպանության տարիներին գաղթել են Հունաստան, իսկ Հայրենական մեծպատերազմից հետո՝ Հայաստան։  «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում Կրիստինա Ալեքսանյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, հայրենիք-սփյուռք կապի արժևորման և այլ թեմաներից։    https://www.facebook.com/armenpress?locale=ru_RU2025-02-2610 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. հակառետրովիրուսային բուժում ստացող մարդու մոտ որոշ ժամանակ անց ՄԻԱՎ այլևս չի հայտնաբերվում և չի փոխանցվումԱմբողջ աշխարհում 1988 թվականից ի վեր դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Տարբեր մակարդակներում տարվող աշխատանքների նպատակն է իրազեկել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին, առաջ քաշել հիմնահարցերը և դրանց վերաբերյալ հասարակությանը տալ հստակ և սպառիչ պատասխաններ: «Արմենպրես»-ը «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, վարակաբան Ռիմա Այվազյանի հետ: Թեման Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) տարածվածությունն է, ռիսկի խմբերն ու առաջարկվող լուծումները:    https://www.facebook.com/armenpress 2024-11-2517 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՍոցUp. Ժողովրդագրական նոր ռազմավարությամբ ավագ սերնդի համար ակտիվ, առողջ և արժանապատիվ պայմանների ապահովում է նախատեսվումՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների  ռազմավարությամբ սահմանված թիրախային ծրագրերի ու միջոցառումների շարքում նախատեսվում է նաև ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներգրավմամբ ու նրա ներուժի ավելացմամբ։ «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ այդ առումով առաջին հերթին պետք է ավագ սերունդը դիտարկվի որպես հասարակության ակտիվ դերակատարություն ունեցող մաս։ https://www.facebook.com/armenpress 2024-11-2211 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Sport. Ձմեռային մարզաձևերի նոր մրցաշրջանը և Հայաստանի ու Նորվեգիայի համագործակցությունը դահուկասպորտումՁմեռային մարզաձևերի համար մրցաշրջանը քիչ-քիչ սկսում է հունի մեջ ընկնել: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի հետ խոսել ենք մեկնարկող մրցաշրջանից, Նորվեգիայի ֆեդերացիայի հետ առաջիկա համագործակցությունից և առաջիկա ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի հնարավորություններից: https://www.facebook.com/armenpress2024-10-3120 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Սենսացիոն հաշտություն կարելի է համարել արհեստական բանականության և դասական արվեստի միավորումը․ Թամարա ՀովհաննիսյանԲանաստեղծուհի, արվեստաբան ամերիկահայ գործարար Թամարա Հովհաննիսյանը կրկին Հայաստանում է՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ և «Ակաշա» գիտահետազոտական կենտրոնի համատեղ «Կոզերևյան հայելիներ» կոնֆերանսին։ Բանաստեղծուհին իր ընթերցողին ևս ասելիք ունի։ Օրերս լույս կտեսնի նրա «Սիրո պարապուրդ» պոեմների ժողովածուն։ «Արմենպրես» փոսքասթի տաղավարում «Մայրենիի դեսպան» մեդալակիր, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Հովհաննիսյանի հետ զրուցել ենք ստեղծագործական աշխատանքներից, հայրենիք-սփյուռք կապից, առաջիկա կարևոր նախաձեռնություններից և ծրագրերից։ https://www.facebook.com/armenpress 2024-10-2222 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին.դարի ամենամեծ տարածում ունեցող խնդիրը՝ ճարպակալումը կարող է հանգեցնել մի շարք հիանդությունների զարգացմանՎերջին տարիներին ավելորդ քաշի խնդիրն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի. այն անգամ համարվում է էպիդեմիա: Այսօր արդեն ամբողջ աշխարհում մոտ 2 միլիարդ մարդ ունի ավել քաշ: Մասնագետների վստահեցնում են՝ ճարպակալումը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են, օրինակ` շաքարախտը, լեղաքարային հիվանդությունը, աթերոսկլերոզը, հիպերտոնիան, սրտամկանի ինֆարկտը և այլն: Ճարպակալման պատճառների, հետևանքների և կանխարգելման դեմ ուղղված քայլերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյանի հետ: https://www.facebook.com/armenpress 2024-10-2114 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՍոցUp․ Հայաստանի ժողովրդագրության նոր ռազմավարության մեջ արտահայտված են աշխարհում առկա վերջին մոտեցումներն ու միտումներըՀայաստանի ժողովրդագրության  2024-2040 թվականների ռազմավարությունն առնչվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությանը։  «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին ասաց «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ում գլխավորած թիմը մշակել է Ժողովրդագրության 2024-2040 թվականների ռազմավարության փաստաթուղթը, որը հոկտեմբերի 17-ին քննարկվեց և հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։  https://www.facebook.com/armenpress 2024-10-1814 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ելույթներն ու Պետրակովի հեռացումըՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է անհաջող ելույթների շարքը: Ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Ալեքսանդր Պետրակովը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանի հետ խոսել ենք Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցելույթներից Ֆարերյան կղզիների ու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ, հավակաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին հեռացնելու ՀՖՖ-ի որոշման, ուկրաինացի մասնագետի թողած «ժառանգության» և ընտրանու հնարավոր նոր գլխավոր մարզչի թեկնածուների մասին: https://www.facebook.com/armenpress2024-10-1815 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. «EngineerX»-ը Հայաստանում ինժեներների համար ներդրված հնարավորությունների ընդլայնման ծրագրեր ունիԱմերիկաբնակ գործարար Վահե Նիգողոսյանի՝ Հայաստանում հիմնադրած  «EngineerX» ընկերությունը ոչ միայն աշխատանքի նոր հնարավորություն է ստեղծել հայ ինժեներների համար, այլև հասանելի է դարձրել դիզայնի և ինժեներական աշխարհի լավագույն գործիքները։  «Արմենպրես»-ի Podcast նախագծի շրջանակներում Վահե Նիգողոսյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու, դասախոս Հրայր Գալոյանը ներկայացնելով ընկերության մտահղացման շարժառիթներն ու 4-ամյա ուղին, նշեցին, որ գլխավոր առաջնահերթություններից է հանդիսացել ճարտարագիտության և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Dassault Systèmes SolidWorks-ի հետ համագործակցության հաստատումը, ինչն արդեն իսկ իրականություն է դարձել։ https://www.facebook.com/armenpress 2024-10-1726 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast- ՖինԲրոքեր. Ինչ մեթոդներով հաշվարկել ներդրումային ռիսկերը. ներկայացնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանըՆերդրումային ռիսկերը բազմազան են՝ գնաճից մինչև քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոններ: Ներդրումներ կատարելուց առաջ անհրաժեշտ է վերլուծություն իրականացնել, ընդհանուր պատկերացում կազմել ռիսկերի ու հնարավոր շահույթի մասին:  «Արմենպրես»-ի «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում Freedom Broker Armenia-ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանը ներկայացրել է ներդրումային ռիսկերի գնահատման մեթոդները, անդրադարձել դրանց կառավարմանն ու այլ հարցերի: https://www.facebook.com/armenpress 2024-10-0827 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Բացահայտելով հոգեբանի հետ. արտակարգ իրավիճակի և պատերազմի թողած ազդեցությունը լրագրողների վրա․ աջակցության ծրագիրՀանրային լրագրության ակումբը, կարևորելով հայաստանյան մեդիայի աշխատակիցների հոգեկան բարեկեցությունն ու առողջ մասնագիտական միջավայրի առկայությունը, «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագծի շրջանակում անվճար հոգեբանական աջակցություն է տրամադրում Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նախագիծը Հայաստանում «Ինտերնյուս» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող՝ մեդիայի զարգացման ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ Ծրագրին նախորդել է հետազոտական փուլ, որում ներգրավված հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ նախագահ Դավիթ Ամիրյանը «Արմենպրես»-ի «Բացահայտելով հոգեբանի հետ» շարքի շրջանակում մանրամասներ է պատմել թե ծրագրի, թե հետազոտության արդյունքների մասին։ https://www.facebook.com/armenpress 2024-09-1317 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast- ՖինԲրոքեր. Աշխարհաքաղաքական գործոնների դերը ներդրումային որոշումներում. մանրամասնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանըՇուկայական միտումները, աշխարհաքաղաքական փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն ֆինանսական շուկաների վրա: Ներդրումային պորտֆել կազմելիս՝ պետք է հաշվի առնել, թե աշխարհաքաղաքական ինչ փոփոխություններն են սպասվում և տնտեսություններն ուր են շարժվում: «Արմենպրես»-ի «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում Freedom Broker Armenia-ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանը մանրամասն անդրադարձել է ներդրումային որոշումների վրա տարբեր գործոնների ազդեցությանը: https://www.facebook.com/armenpress 2024-09-1030 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. «Վիզուալ Հայաստան»-ը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես վերապատրաստում իրականացնող կառույցՈրակյալ կրթությունն է ապահովում մրցունակ, ապագայի մարտահրավերներին պատրաստ և բարձր արտադրողականություն ունեցող սերունդ։ Այսպիսի սերունդն է ի վիճակի լուծել բարդ խնդիրներ, բռնել կայուն զարգացման ուղին ու դառնալ առաջադեմ։ Կրթության որակի բարձրացման, կրթությունն ավելի նորարար և գրավիչ դարձնելու ժամանակակից մեթոդների մասին «Արմենպրես» Podcast-ի շրջանակում զրուցել ենք «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանի հետ։ https://www.facebook.com/armenpress 2024-09-0918 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Բացահայտելով հոգեբանի հետ. ո՞րն է դպրոցներում հոգեբանի դերըՀայաստանի բոլոր դպրոցներում 2023 թվականի սեպտեմբերից ներդրվել է հոգեբանի հաստիք: Ո՞րն է հոգեբանի դերը դպրոցում, ինչպե՞ս է կազմակերպում աշխատանքը, ո՞ւմ հետ է աշխատում, ո՞վ կարող է դիմել. սրանք հարցեր են, որոնց պատասխաններին բազմաթիվ ծնողներ իրազեկ չեն: Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Արմենպրես»-ը «Բացահայտելով հոգեբանի հետ» շարքի շրջանակում զրուցել է Երևանի թիվ 177 դպրոցի հոգեբան Քրիստինե Ալեքսանյանի հետ: https://www.facebook.com/armenpress 2024-09-0220 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Գիտության շաբաթ. Համապարփակ ռեսուրսներ տրամադրելով՝ թույլ ենք տալիս երեխային բացահայտել իր ներուժը. ՔՈԱՖ ներկայացուցիչ«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)  արդեն 20 տարի է լայնածավալ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ համայնքները զարգացնելու համար: Չորս ուղղություններից մեկը կրթականն է՝ SMART ծրագիրը: SMART կենտրոնը արտադպրոցական կրթության կենտրոն է, որտեղ երեխաները բացահայտում են իրենց ներուժը: Փոդքաստի նոր թողարկման հյուրերն են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հաղորդակցության մասնագետ Անի Մուրադյանը և SMART ծրագրերի համակարգող, SMART կենտրոնի տնօրենի ժ/պ Մետաքսյա Դավթյանը: https://armenpress.am/hy 2024-08-2721 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast.Տաքսու վարորդները թղթային տարբերակով ՀԴՄ կտրոն չեն տրամադրի. ի՞նչ պարտականություններ է ենթադրում նոր կարգըՀայաստանում այս տարվա սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողների համար պարտադիր է դառնում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը։ Խոսքը ոչ թե թղթային տարբերակով կտրոնի տրամադրման, այլ էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի  մասին է: GG-ին, Yandex-ին, Utaxi-ին և մյուս էլեկտրոնային հարթակներին միացած վարորդներն անհատապես որևէ տուրք, հարկ վճարելու պարտավորություն չեն ունենալու:  Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգի, վարորդներին ու քաղաքացիներին հետաքրքրող հարցերի մասին «Արմենպրես»-ն իր պոդքաստի տաղավարում զրուցել է ՊԵԿ ընթացակարգերի բաժնի պետ Անդրանիկ Մուրադյանի հետ:  https://www.facebook.com/armenpress 2024-08-2615 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Գիտության շաբաթ. Բլոքչեյն, Բիթքոին ու այլ ապակենտրոնացված միջոցներ. մասնագետը պատմում է ֆինանսական աշխարհի ապագայի մասին   Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։    Փոդքաստի նոր թողարկման հյուրն է կրիպտոգրաֆիայի մասնագետ,  «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը։  https://www.facebook.com/armenpress 2024-08-1316 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՍոցUp․Ուսանողներին որպես փորձնակ ընդունելիս՝ գործատուները պարտադիր պետք է պայմանագիր կնքենՀայաստանի Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով ներդրվել է փորձնակի նոր ինստիտուտը՝ համապատասխան կարգավորումներով (05:48-ր․)։ «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։  https://www.facebook.com/armenpress2024-08-0824 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». տրավմաների դեպքում հոգեբանական օգնության անհրաժեշտությունըՉհաղթահարված տրավմաները կարող են վերադառնալ ժամանակի ընթացքում: Եվ որպեսզի դրանք չհանգեցնեն մարդու նորմալ կենսագործունեության խաթարումների, անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետի, կանխել բացասական երևույթների զարգացումն ու խորացումը: «Արմենպրես»-ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքաստային նախագծի շրջանակում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Խաչատուր Գասպարյանը խոսել է տրավմաների դեպքում հոգեբանին դիմելու անհրաժեշտության մասին:     https://www.facebook.com/armenpress 2024-08-0815 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Առաջիկայում լույս կտեսնի Աշխատանքային օրենսգրքի դրույթները պարզաբանող 4-րդ գիրքըԱշխատողների և գործատուների կողմից ՀՀ Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների վերաբերյալ հաճախ բարձրաձայնվող հարցերի պատասխանները շուտով լույս կտեսնեն գրքի տեսքով։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով, որ  նախատեսվող «350 հարց-պատասխան Աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ» գիրքը 4-րդն է թեմայի շուրջ, որ կհրատարակվի  𝗘𝗱𝘂𝗫 ուսումնական կենտրոնի հետ համագործակցությամբ։ https://www.facebook.com/armenpress2024-08-0711 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Գիտության շաբաթ. Սանձելով կյանքի ինֆորմացիոն ահռելի ծավալները. Լիլիթ Ներսիսյանը պատմում է կենսաինֆորմատիկայի մասինՀայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։   Փոդքաստի նոր թողարկման հյուրն է Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Լիլիթ Ներսիսյանը։ https://www.facebook.com/armenpress 2024-08-0624 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՍոցUp․ Աշխատողին սահմանված ժամկետում արձակուրդ չտրամադրելու դեպքում գործատուի նկատմամբ տույժ կկիրառվիՀՀ Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումների համաձայն՝ եթե աշխատողը 30 ամիս շարունակ չդիմի գործատուին արձակուրդ գնալու համար, ապա գործատուն իրավունք ունի առանց այդ դիմումի նրան արձակուրդ ուղարկել (19:17ր․)։ Այս մասին «Արմենպրես»-ի  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ հավելելով, որ արձակուրդներին վերաբերելի կարգավորումներն Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններից ամենապահանջվածն էին։  https://www.facebook.com/armenpress 2024-08-0633 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՍոցUp․Վարժական հավաքների մասնակիցները կստանան իրենց ամբողջ աշխատավարձը․ խնդիրը կարգավորվել է օրենքովԱշխատանքային օրենսգրքի փոփոխություններով կարգավորում է ստացել նաև պաշտպանության նախարարության կողմից անցկացվող վարժական հավաքներում ներգրավված աշխատող քաղաքացիների աշխատավարձերի վճարման հարցը (11:30ր․): Այս մասին «Արմենպրես»-ի  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ հավելելով, որ նախկինում վարժական հավաքներում ներգրավված աշխատողների աշխատավարձերի վճարման վերաբերյալ կարգավորումներ չկային։ https://www.facebook.com/armenpress 2024-08-0533 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast ՍոցUp․Օրենքը հեռավար աշխատելու հնարավորություն է ընձեռում․ոլորտի պատասխանատուն մանրամասնում է պայմաններըԱնցած տարվանից ուժի մեջ են մտել աշխատանքային օրենսդրության որոշ փոփոխություններ, որոնք վերաբերում են մասնավորապես հեռավար աշխատանքին(5:50 -րոպե), պաշտպանության նախարարության կազմակերպած վարժական հավաքներին ներգրավված աշխատողի երաշխիքներին, փորձնակի նոր ինստիտուտի կարգավորումներին և արձակուրդի տրամադրմանը։   «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ հավելելով, որ դեռևս նախագծային փուլում շարունակական հանդիպումներ են կազմակերպվել շահառու խմբերի հետ՝ իրազեկման և նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նրանց կարծիքները լսելու նպատակով։ https://www.facebook.com/armenpress2024-08-0233 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Որոնք են անձնագրային բաժանմունքներում հերթերի պատճառները․ պարզաբանում են ոլորտի պատասխանատուներըՀայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալներ Նելլի Դավթյանն ու Մարիամ Գևորգյանն «Արմենպրես»-ի Podcast-ի տաղավարում խոսել են ՆԳՆ կազմում միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորման, ոլորտում իրականացված բարեփոխումների, ծառայությունների որակի բարձրացման, մարտահրավերների, անձնագրային բաժիններում գոյություն ունեցող հերթերի, դրանց կարգավորման և ընդհանրապես քաղաքացիների կողմից բարձրացվող ամենասուր հարցերի և խնդիրների վերաբերյալ։ https://www.facebook.com/armenpress 2024-07-3123 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. մաշկի խնամքը պետք է իրականացնել վաղ տարիքից, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի  այն պահպանելԲոլոր ժամանակներում կանայք մշտապես փորձել են ավելի երիտասարդ երևալ, գեղեցիկ և խնամված տեսք ունենալ՝ դրա համար օգտագործելով  խնամքի տարբեր միջոցներ: Բնական է, որ մաշկը մշտապես խնամք է պահանջում, իսկ մեր օրերում տեխնոլոգիաների և բժշկության զարգացմանը զուգընթաց  առաջարկվում են բազմաթիվ էսթետիկ, ժամանակակից միջամտություններ,  նոր նյութեր, որոնք, ըստ մասնագետների, թույլ են տալիս նվազեցնել մաշկի տարիքային փոփոխությունները, պահպանել առողջ և երիտասարդ տեսքը։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Իսպանիայում գործող «Էսմեդիք» էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր բժիշկ Տիգրան Չալաբյանի հետ զրուցել ենք էսթետիկ բժշկության նոր միտումների զարգացման, հանդիպող սխալների և Եվրոպայում տարիների կուտակված փորձը Հայաստան բերելու և կիրառելու մասին: https://www.facebook.com/profile.php?id=100083395776148 https://www.facebook.com/armenpress 2024-07-2211 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներինՀԿԽԸ-ն (Հայկական կարմիր խաչի ընկերությունը) և Հունգարիայի կառավարությունը օրեր առաջ ստորագրեցին  հուշագիր,  որի   համաձայն 500 000 եվրո աջակցություն կտրամադրվի  ԼՂՀ-ից  բռնի տեղահանվածների կենսապահովման պայմանները բարելավելու համար։ ՀԿԽԸ լրատվության և լուսաբանման բաժնի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը «Արմենպրես» փոդքասթի շրջանակում  ամփոփեց անցնող ամիսներին կատարված աշխատանքները և ներկայացրեց ներկայիս ծրագրերը:   https://www.facebook.com/armenpress 2024-07-1611 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». Կոլեկտիվ տրավմաԿոլեկտիվ տրավմա առաջանում է կյանքի այնպիսի փորձառությունից, որը մահաբեր է կամ սպառնալիք մարդկանց ֆիզիկական գոյությանը, որի հետևանքով եղել են զոհեր, տեղահանություններ, բազմաթիվ կյանքեր խորտակվել են, փլուզվել ենթակառուցվածքներ։ «Արմենպրես»-ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքաստային նախագծի շրջանակում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Խաչատուր Գասպարյանը ներկայացրել է կոլեկտիվ տրավմայի առաջացման պատճառները, սոցիալական հարաբերությունների վրա ազդեցությունը, հաղթահարման ուղիները, կոլեկտիվ տրավմայի միջսերնդային փոխանցման մեխանիզմները: https://www.facebook.com/armenpress 2024-07-1217 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Գիտության շաբաթ. Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանը դառնալու է գիտության հանրահռչակման կենտրոնՀայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ը անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն կոչված է լինելու հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, գիտնականի աշխատանքը, գիտական արդյունքն ու մեթոդները ավելի հասկանալի դարձնել հասարակության համար, հանրության շրջանում ձևավորել գիտակցումը, որ առանց գիտության անհնար է ունենալ ուժեղ ու զարգացող պետություն, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ցանկացած ասպեկտ այս կամ այն կերպ կապված է գիտության հետ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսում են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կխոսեն գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին Առաջին փոդքաստի հյուրերն են «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը և «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր, տեխնոլոգիական տնօրեն, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը։ https://www.facebook.com/armenpress2024-07-0943 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast ՍոցUp․ ԼՂ առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման  հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել էԼեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել ևս մեկ տարով։  «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ ներկայացնելով դեռևս 2022 թվականից մեկնարկած աջակցության ծրագրի ընթացքին, առանձնահատկություններին ու ցուցանիշներին : https://www.facebook.com/armenpress 2024-07-0513 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՖինԲրոքեր. առցանց առևտրի հարթակների զարգացումը բարձրացրել է ներդրումների գրավչությունը. Freedom Broker Armenia–ի վերլուծաբանԱռցանց առևտրային հարթակների զարգացումը բարձրացել է ներդրումներ կատարելու հետաքրքրվածությունը, տեխնոլոգիաների զարգացումը նպաստում է մատչելիությանն ու հարմարավետությանը, սակայն նաև իր հետ բերում է որոշակի ռիսկեր: «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում Feedom Broker Armenia-ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանի հետ զրուցել ենք առցանց առևտրային հարթակներում տեխնոլոգիաների իրականացրած հեղափոխության, առցանց առևտրի հարթակների առավելության, ընձեռած հնարավորությունների և ռիսկերի մասին:   https://www.facebook.com/armenpress 2024-07-0216 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների մասինԿրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների առկայության կամ առաջացման մասին: Խնդիրներն առաջանում են հատկապես ֆիզիկական լարվածության ժամանակ: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մահացությունների ընդհանուր թվի մեծ մասը բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին։ Սակայն մասնագետները պնդում են՝ այդ ռիսկը հնարավոր է նվազեցնել՝ վարելով առողջ ապրելակերպ, ընդունելով առողջ սննդակարգ և, իհարկե, առաջին իսկ գանգատի դեպքում այցելելով բժշկին: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում սիրտ-անոթային խնդիրների, դրանց առաջացման, կանխարգելման և մի շարք կարևոր գործոնների մասին զրուցել ենք ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դասախոս,  «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Արամ Տերտերյանի հետ։ https://www.facebook.com/armenpress 2024-07-0121 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիաԴեպրեսիան հուզակամային ոլորտի խանգարում է, դասակարգվում է աֆեկտիվ խանգարումների շարքում: Այն ունի բավականին բարդ կլինիկական պատկեր, ախտանշաններն ի հայտ են գալիս հինգ հիմնական խմբերով՝ հուզական, վարքային, մոտիվացիոն, կոգնիտիվ և ֆիզիկական: Հոգեբանական գիտությունների թեկնածու, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս, դատական փորձագետ Անահիտ Տեր-Ստեփանյանի բնորոշմամբ, որպես դեպրեսիայի շատ բնորոշ տիպիկ պատկեր առանձնացվում են «եռյակ» կոչվող ախտանշանները՝ մոտիվացիայի պակասը, փսիխոմոտոր դանդաղեցումը, կոգնիտիվ նվազումը, որոնց ավելացել է նաև հաճույքի զգացման պակասը՝ անհեդոնիան: https://www.facebook.com/armenpress2024-06-2817 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմներըՀայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության ֆինանսական խորհրդատու Դավիթ Չիբուխչյանը ՖինԲրոքեր փոդքաստային նախագծի շրջանակներում անդրադարձել է ֆինանսական շուկաներում և բրոքերային ընկերությունների վերահսկումն իրականացնող մարմինների, ինչպես նաև ներդրողների պաշտպանության թեմային։ «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում խոսելով ֆինանսական շուկաներում ներդրողների պաշտպանության և բրոքեր ընտրելիս կարևոր հանգամանքների մասին, Դավիթ Չիբուխչյանն առաջնահերթ համարեց ներդրողի կողմից  ուշադրությունը  բրոքերային ընկերության մեծությանը, փորձին, լիցենզիաների ու գրանցման առկայությանը։ https://www.facebook.com/armenpress 2024-06-2518 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետըՄիջատների ու սողունների խայթոցները մի շարք դեպքերում կարող են ալերգիաների, թունավորումների, և որոշ դեպքերում՝ որոշակի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Միջատներն ու սողունները սովորաբար ակտիվանում են ամռանը, ինչի հետևանքով նրանց հետ չառնչվելն ու նրանց խայթոցներից զերծ մնալը դառնում է անհնար: Սակայն ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելով և ժամանակին մասնագետ-բժշկին այցելելով՝ կարելի է խուսափել մի շարք բարդություններից: Խայթոցների տեսակների, դրանից առաջացող հետևանքների և առաջարկվող լուծումների մասին՝ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ ռազմադաշտային թերապիայի ամբիոնի դասախոս Ռուզաննա Խաչիկյանի հետ: https://www.facebook.com/armenpress 2024-06-2417 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ կպչուն մտքերի նևրոզԿպչուն մտքերի, կպչուն գործողությունների նևրոզը (Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում) աշխարհում շատ տարածված է, միջազգայնորեն դասակարգված է որպես հոգեբուժական խնդիր, սակայն երևույթի հաղթահարման ուղղությամբ հոգեբանները նույնպես աշխատում են, քանի որ երկարատև թերապիան շատ դրական ազդեցություն է թողնում նման խնդիր ունեցողների վրա։ «Արմենպրես»-ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքասթային նախագծում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Մարիանա Ավետիսյանը ներկայացրեց, թե ինչպես է արտահայտվում երևույթը: https://www.facebook.com/armenpress2024-06-2115 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետԲանկային համակարգը Հայաստանում ամենակայացած ֆինանսական ինստիտուտներից է, այնուամենայնիվ, ստեղծվում են նաև ֆինանսական ներդրումների շատ այլ հնարավորություններ, որոնք գնալով էլ ավելի են զարգանում ու հասանելի դառնում հանրությանը։  Այս մասին  «Արմենպրես»-ի ՖինԲրոքեր պոդքաստային նախագծի շրջանակներում ասաց ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության կրթական ծրագրերի ղեկավար Գեորգի Մելքոնյանն՝ անդրադառնալով ներդրումային հիմնական գործիքներին և դրանց առանձնահատկություններին։ https://www.facebook.com/armenpress 2024-06-1837 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրելԱմբողջ աշխարհում տարիներ շարունակ բազմաթիվ մարդկանց արյունատվության շնորհիվ հարյուրավոր կյանքեր են փրկվում։ Արյան դոնորությունը կենսական նշանակություն ունի բժշկության մեջ, և այսօր առանց արյան պաշարների անհնար է պատկերացնել բուժհաստատությունների արդյունավետ աշխատանքը։ Մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարող ես մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել: Սակայն շատ կարևոր է, որ ցանկացած մարդ գիտակցի՝ արյան կարիք կա մշտապես։ Այս կարևոր առաքելությունից ելնելով է, որ հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ զրուցել ենք արյան բանկ ունենալու և դոնորության կարևորության և արյունատվության շուրջ ձևավորված մի շարք միֆերի մասին։ ⁠«Արմենպրես» պետական լրատվական գործակալության պաշտոնական կյանքը ներկայանում է նորովի՝ կարգախոսով։ https://www.facebook.com/armenpress 2024-06-1712 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհՏագնապային գրոհը, որն արտահայտվում է սուր անհանգստությամբ, վախով, ֆիզիկական թուլությամբ, խեղդվելու զգացումով, գլխապտույտով, կրծքավանդակում սեղմվածության զգացումով, ուշաթափությամբ, նյարդային համակարգի պաշտպանական մեխանիզմ է․ այն պատասխան է արտաքին սթրեսածին ազդակներին, երբ սպառվել է անձի հակազդելու ռեսուրսը։  Տագնապային գրոհի ախտանշաններով Հայաստանում հոգեբանին դիմելիությունը բավական ավելացել է։ «Արմենպրես»-ը «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքասթային նախագծում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիանա Ավետիսյանի հետ զրուցել է տագնապային գրոհների բնորոշ առանձնահատկությունների, ախտորոշման բարդությունների, հոգեթերապևտիկ աշխատանքի նրբությունների, Հայաստանում տարածվածության և այլ հարցերի մասին։  «Արմենպրես» պետական լրատվական գործակալության պաշտոնական կայքը ներկայանում է նորովի` «Ապագայի լրատվամիջոց» կարգախոսով: Հետևեք նաև Facebook-ում https://www.facebook.com/armenpress 2024-06-1416 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներԵրևանում 2023 թվականի սեպտեմբերին բացվել է Կատալիստ ակադեմիան: Քիմիական ռեակցիան արագացնող նյութի՝ կատալիզատորի անունով կոչվող ակադեմիան նախատեսված է 8-18 տարեկան պատանիների համար։ Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն և բազում հեռանկարներ. Կատալիստ ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արտակ Խաչատրյանը և 14-ամյա կատալիստ Ռուբեն Խուրշուդյանը «Արմենպրես» Podcast-ում ներկայացրին ակադեմիայի հնարավորությունները, հեռանկարներն ու նպատակները: https://www.facebook.com/armenpress 2024-06-1217 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՖինԲրոքեր. Ըստ Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինիՖինանսական շուկաներում մարտավարությունը ներդրողի համար գրեթե ամենակարևոր գործոններից է հանդիսանում։ Այս մասին  «Արմենպրես»-ի «ՖինԲրոքեր» պոդքաստային նախագծի շրջանակներում նշեց ներդրումային ծառայություններ մատուցող Freedom broker Armenia ընկերության հաճախորդների հետ աշխատանքների մենեջեր Աշոտ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ֆինանսական տարբեր նպատակների համար ներդրումային մարտավարություններին։ https://www.facebook.com/armenpress 2024-06-1118 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետըԸնտանեկան բժշկի գործունեությունն ունի մի շարք կարևոր բնութագրեր, որոնցով նա տարբերվում է մյուս բժիշկ-մասնագետներից: Ընտանեկան բժիշկը նաև  վարում է պացիենտների թե՛ սուր, թե՛ քրոնիկ բնույթի առողջական խնդիրները։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի ղեկավար, ընտանեկան բժիշկ Սոնա Տերմենջյանի հետ զրուցել ենք առաջնային բժշկական օղակի գործունեության, ընտանեկան բժիշկ ունենալու կարևորության և առաջարկվող ծառայությունների մասին։  https://www.facebook.com/armenpress2024-06-1014 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դեռահասն անցնում է հորմոնային հրաբխի միջովԴեռահասությունը (պուբերտատային տարիք) փոթորիկների կամ հորմոնալ պայթյունի տարիք է։ Դեռահասության ճգնաժամը, որի վառ արտահայտված փուլը 12-14 տարեկանն է, հախուռն դրսևորում է ունենում, դեռահասի վարքագիծն իրեն անճանաչելի է դարձնում շրջապատողների աչքում։ Դեռահասին սկսում են չգրավել նախկին հետաքրությունները, երկրորդ պլան են մղվում իր համար նախկինում շատ կարևոր մարդիկ, նկատվում են ագրեսիա, անհարգալից վերաբերմունք։ Դեռահասության ճգնաժամի անճանաչելի կողմերը «Արմենպրես»-ը գաղտնազերծում է «Բացահայտելով հոգեբանի հետ» պոդքաստային նախագծում, որի հյուրը հոգեբան, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նաիրա Հարությունյանն է։ Նրա նկարագրմամբ՝ դեռահասության ճգնաժամն ունենում է նաև սեպարացիոն դրսևորում, երբ դեռահասը փորձում է առանձնանալ ծնողներից։ Նկատվում են կախվածության վեկտորներ, անգամ՝ միայնության կամ մեկուսացման վարքային դրսևորում։ https://www.facebook.com/armenpress2024-06-0719 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Հայտնի ֆուդ բլոգերներն ու ամենահամեղ ուտեստները՝ մեկ վայրում. HerMine Dialog Show-ն բացօթյա հարթակում կհամախմբի խոհանոցի սիրահարներինՀաղորդավարուհի, դերասանուհի Հերմինե Ստեփանյանը երբեք կանգ չի առնում, մշտապես ներկայանում է նոր ու հետաքրքիր գաղափարներով, նախագծերով, որոնք գրավում են հանրության լայն շրջանակի ուշադրությունը: Այս անգամ նա բացօթյա հարթակում կներկայացնի HerMine Dialog Show-ն՝ մեկ բեմում համախմբելով հայաստանաբնակ և արտերկրի ճանաչված հայ ֆուդ բլոգերներին։ HerMine Dialog Show-ն միտված է Հայաստանը որպես գաստրոտուրիզմի երկիր դիրքավորելուն, հայկական խոհանոցի և գինեգործության հանրայնացմանն ու հայկական արտադրանքի և մթերքների ճանաչելիության բարձրացմանը: «Արմենպրես» Podcast-ում հյուրընկալել ենք Հերմինե Ստեփանյանին և նրա հետ զրուցել HerMine Dialog Show-ի, յութուբյան հարթակում հեռարձակվող HerMine Dialog  հաղորդման և մի շարք այլ հարցերի մասին: https://www.facebook.com/armenpress 2024-06-0538 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ մանկական վախերՄանկական վախերն առաջանում են տարբեր պատճառներով: Դրանց հետ առաջինն առնչվում են երեխայի ծնողները, ընտանիքի անդամները: Ճիշտ հակազդման, հաղթահարման գրագետ մոտեցումների, լուծման ուղիների, կանխման հնարավորությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, հոգեբան Նաիրա Հարությունյանի հետ: Մասնագետի խոսքով՝ վախերը լինում են իրական կամ իրավիճակային, օրինակ՝ վախ մթությունից, մյուս խումբը ներշնչվող վախերն են, որոնց առաջացման գործում իրենց մեծ դերն ունեն մեծահասակները, երբ երեխային վախեցնում են երևակայական, միֆական կերպարներով կամ վախ են առաջացնում, օրինակ, բժշկի նկատմամբ: Վախերի առաջացման երրորդ պատճառը կարող են լինել ընտանեկան, ներանձնային կոնֆլիկտները, անհանդուրժողականությունը: Վախերի մյուս խումբը կարող է առաջանալ նյարդային, պսիխոտիկ խանգարումների կամ ֆիզիկական հիվանդության հիմքի վրա: Մանրամասները լսեք փոդքաստում։ https://www.facebook.com/armenpress 2024-05-3118 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. ինչպես վիտամինների դեֆիցիտի, այնպես էլ ավելցուկի դեպքում կարող են առաջանալ լուրջ խնդիրներՔչերը գիտեն, բայց սննդամթերքների և դրանցից ստացվող վիտամինների պակասը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների, այդ թվում՝ ծայրամասային նյարդերի ախտահարման։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Խաչիկ Պետրոսյանի հետ զրուցել ենք ծայրամասային նյարդերի ախտահարման պատճառների և առաջարկվող լուծումների շուրջ։ Ինչպես նաև խոսել ենք, թե ի՞նչ ազդեցություն ունի սխալ  սննդակարգը և վիտամինների բացակայությունն  այս խնդրի ձևավորման վրա։ https://www.facebook.com/armenpress 2024-05-2715 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ պատերազմի հոգեբանական հետևանքներըՊատերազմի հոգեբանական հետևանքները. այս թեմայի ուսումնասիրությունը Հայաստանում հազարավոր իրական դեպքերի հենք ունի: Ինչպիսի՞ ազդեցությունների են բախվում հետպատերազմյան հասարակությունում, լուծման ի՞նչ ուղիներ կան. «Բացահայտելով հոգեբանի հետ» պոդքաստային նախագծի շրջանակում «Արմենպրես»-ի հարցերին պատասխանում է հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիլիթ Վարդանյանը:  https://www.facebook.com/armenpress 2024-05-2410 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. արևայրուքը հաճախ կրկնելը կարող է դառնալ մաշկի քաղցկեղի պատճառՄաշկի քաղցկեղն ամբողջ աշխարհում և Հայաստանում ամենատարածված ուռուցքներից է, քանի որ մաշկը օրգանիզմի ամենամեծ օրգանն է։ Մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը մաշկի հաճախակի շփումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ, որը լինում է երկար ժամանակ արևի տակ մնալու հետևանքով։ Դա է պատճառը, որ հաճախ արևայրուք ընդունող մարդիկ գտնվում են ռիսկի բարձր գոտում։ Այս դեպքում ռիսկի մակարդակը կախված է արևի ճառագայթների ինտենսիվությունից, արևի տակ մնալու ժամանակահատվածից և նրանից, թե արդյո՞ք մաշկը պաշտպանված եղել է, թե՞ ոչ։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-վիրաբույժ Հրայր Հակոբյանի հետ անդրադարձել ենք մաշկի քաղցկեղի առաջացման պատճառներին,  խալերի տեսակներին և հնարավոր վտանգներին, արևի ճառագայթներից հնարավոր վնասներին և դրանց կանխարգելմանը: https://www.facebook.com/armenpress2024-05-2011 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դպրոցական բուլինգԴեռահասների շրջանում պրակտիկ հոգեբանական խորհրդատվության ընթացքում բացահայտված խնդիրներից ամենատարածվածներից է դպրոցական բուլինգը: Այն անձի նկատմամբ ագրեսիվ վարքն է, որն արտահայտվում է վիրավորանքով, ծաղրով, սպառնալիքով, գերիշխելու կամ վախեցնելու դրսևորմամբ: Երևույթին բնորոշ է սիստեմատիկ ու հաճախակի բնույթը: Արդյունքում բուլինգը խաթարում է դեռահասի հոգեկան առողջությունը, անվտանգության ապահովության պահանջմունքը, վտանգում է պաշտպանվածության զգացումը: Երևույթին «Արմենպրես»-ն անդրադարձել է «Բացահայտելով հոգեբանի հետ» պոդքաստային հատուկ նախագծում՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիլիթ Վարդանյանի հետ խոսելով երևույթի տարածվածությունից, բնորոշ գծերից, դրա դեմ պայքարի ու հաղթահարման մոտեցումներից: https://www.facebook.com/armenpress2024-05-1713 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. սեզոնային ալերգիկ հիվանդությունները վերջնական բուժել հնարավոր չէ, սակայն այն վերահսկելու դեպքում կարելի է հանգիստ ապրելԳարնանային սեզոնը համարվում է մի շարք ալերգիկ դրսևորումների առաջացման և սրացման հիմնական պատճառ։ Գրեթե ամենուր ծաղկած ծառերն ու բույսերը որոշ մարդկանց համար կարող են դառնալ ոչ այնքան ցանկալի՝ սեզոնային ալերգիկ տարբեր դրսևորոմների պատճառով: Հաճախ  դժվար է ալերգիկ դրսևորումները տարբերակել վիրուսային վարակներից, դրանք կարող են սկսվել և ընթանալ գրեթե միանման։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանի հետ զրուցել ենք գարնանային ալերգիաների սրացման մասին, ինչպե՞ս կանխել այն կամ  մեղմել իրավիճակը և հնարավոր է արդյոք  վիրուսներից հետո առաջանան ալերգիկ դրսևորումներ։ https://www.facebook.com/armenpress 2024-05-1317 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast ՍոցUp․ ՀՊՏՀ-ն առաջիկայում կկազմակերպի աշխատանքի հերթական տոնավաճառըՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն առաջիկայում կկազմակերպի աշխատանքի արդեն հերթական տոնավաճառը։ «Արմենպրես»-ի  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում բուհի Կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը նշեց, որ աշխատանքի տոնավաճառը կազմակերպվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ։ https://www.facebook.com/armenpress 2024-05-1016 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ որքանո՞վ է հայ հասարակության մեջ արմատացած հոգեբանին դիմելու մշակույթըԿոտրվել են կարծրատիպերը, և բավականին բարձրացել է հոգեբանի, հոգեկան առողջության դերը ժամանակակից հայ հասարակության մեջ։ Նման համոզմունք ունի հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիլիթ Վարդանյանը՝ «Արմենպրես»-ի նոր պոդքաստային նախագծում խոսելով հոգեբանին դիմելու մշակույթի մասին։  https://www.facebook.com/armenpress 2024-05-1008 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. PSMA PET/CT սկանավորումը՝ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերելու լավագույն մեթոդՎերջին շրջանում ուռուցքաբանության մեջ կարևոր դեր ու նշանակություն է ձեռք բերել Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան՝ համակցված համակարգչային տոմոգրաֆիայի հետ (PET/CT) նորագույն հետազոտության մեթոդը,  որն այսօր առավել հաճախ օգտագործվում է քաղցկեղով հիվանդ մարդանց հետազոտելու համար։ Բժիշկներն օգտագործում են PET/CT սկանավորումը քաղցկեղի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Այն նաև օգտագործվում է նյարդաբանության և օրթոպեդիայի ոլորտում։ Իսկ PSMA PET/CT սկանավորումը նախատեսված է հիմնականում շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներին հետազոտելու համար, և միտված է մարդու ամբողջ օրգանիզմում հայտնաբերելու քաղցկեղային բոլոր ախտահարումները։ Ի՞նչ է PSMA PET/CT սկանավորումը: Որո՞նք են հիմնական առանձնահատկությունները, կարևորությունը: Ե՞րբ և ո՞ր դեպքում է կիրառվում: Ինչու՞ է այն եզակի: PSMA PET/CT-ի ուռուցքաբանության մեջ կիրառման հիմնական նպատակները, ցուցումները. այս և մի շարք այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի  «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում մանրամասնում է ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ  Ռիտա Բեջանյանը: https://www.facebook.com/armenpress2024-05-0612 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. պատվաստումները տարիներ ի վեր օգնել են կանխել մի շարք վարակիչ և մահացու հիվանդություններ՝ փրկելով միլիոնավոր կյանքերՊատվաստանյութերը ժամանակակից բժշկության ամենամեծ ձեռքբերումներից են: Դրանք աշխարհում կիսով չափ կրճատել են մահացության մակարդակը՝ փրկելով միլիոնավոր կյանքեր: Տարիներ շարունակ պատվաստանյութերը մեզ օգնել են մոռանալ մի շարք վարակիչ և մահացու հիվանդությունների մասին, իսկ վերջին տարիներին ամբողջ աշխարհում շատ արագ տարածված COVID-19 համավարակը հիշեցրեց, թե ինչ կարող է լինել, եթե չկանխվի արագ տարածվող վարակիչ հիվանդությունը։ Պատվաստումների կարևորության, կոլեկտիվ իմունիտետի և պատվաստումների մասին հիմնական միֆերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք  «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի իմունիզացիայի ծառայության պատասխանատու Իրինա Մամյանի հետ։  https://www.facebook.com/armenpress 2024-04-2919 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում  մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։ Այս տարի ծրագրին կարող է մասնակցել 30 երիտասարդ տարբեր երկրներից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը նշեց, որ ծրագիրը մեկնարկում է արդեն 4-րդ անգամ և տարեցտարի մասնակցության դիմում-հայտերի քանակը գերազանցում է նախորդ տարվա տվյալներին։ 2023-2024 թթ մասնակից Արգինե Բադալյանն, ով Գերմանիայի Կոբլենց քաղաքից է, զրույցի ընթացքում նշեց, որ Գերմանիայի տարբեր քաղաքների նախկին և ներկա մասնակիցների հետ ձևավորվել են միջհամայնքային սերտ կապեր։ ⁠https://www.facebook.com/armenpress⁠ http://diaspora.gov.am/hy/programs/19/Diaspora-Youth-Ambassador 2024-04-2216 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. աղեստամոքսային տրակտի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է երեխայի մոտ սննդային ճիշտ կուլտուրան զարգացնել մանկուցՇատ հաճախ երեխաների մոտ տարբեր պատճառներով կարող են լինել փորացավեր, որոնք արագ անցնում են և առանձնապես անհանգստանալու առիթ չեն տալիս: Բայց, երբեմն, ստամոքսի և փորի ցավերը  լուրջ պատճառ կարող են ունենալ, այդ իսկ պատճառով ծնողները պետք է կարողանան խնդիրները տարբերակել և լինել հետևողական: Աղեստամոքսային տրակտի խնդիրները տարբերակելու և դրանց լուծումերը գտնելու շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում  զրուցել ենք ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի  Մանկական  գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլյա Ասատրյանի հետ: https://www.facebook.com/armenpress2024-04-1515 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Եթե ամեն բան լավ ընթանա՝ Հայաստանը 5 տարի հետո ՏՏ ոլորտի թոփ 20-ում կհայտնվի. Գրիգոր Հովհաննիսյան2024 թվականը 2023-ի համեմատ ներդրումային տեսանկյունից ավելի նպաստավոր է լինելու, իսկ ստարտափները արհեստական բանականության միջամտմամբ ոլորտի արագ փոփոխություններով պայմանավորված պակասում են, սակայն որակական առումով աճ է նկատվում:   Այս մասին «Արմենպրես» Podcast-ում խոսեց BANA Հայաստանի բիզնես հրեշտակ ներդրողների ցանցի տնօրեն և նախագահ, Formula VC վենչուրային ֆոնդի գլխավոր գործընկեր Գրիգոր Հովհաննիսյանը, որը նաև վստահություն հայտնեց, որ եթե ամեն բան լավ ընթանա՝ Հայաստանը 5 տարի հետո ՏՏ ոլորտի թոփ 20-ում կհայտնվի:  https://www.facebook.com/armenpress 2024-04-1018 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՖինԲրոքեր. Խոշորագույն բորսաների հետ ուղիղ կապ ապահովող Freedom Broker Armenia-ի հավելվածով բրոքերային հաշվի բացումն ու սպասարկումը անվճար էՀայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանը «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակներում անդրադարձել է բրոքերային հաշվի բացման տևողությանը, դրանով ներդրումներ կատարելու ձևերին ու հնարավորություններին, ինչպես նաև ներդրումների հետ կապված ռիսկերի կառավարման ռազմավարությանը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Էդուարդ Սաֆարյանը նշեց, որ բրոքերային հաշիվը նախատեսված է արժեթղթեր գնելու, դրանց պահառության և կառավարման համար։ https://www.facebook.com/armenpress2024-04-0235 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակը երեխաների մոտ կարող է առաջացնել հոգեբանական և ֆիզիկական լուրջ խանգարումներՎերջին տարիներին թվային տեխնոլոգիաներն արագորեն մուտք գործեցին բոլորիս առօրյա և հիմա անհնար է մեր կյանքը պատկերացնել առանց ժամանակակից տեխնոլոգիաների։ Սակայն տեխնոլոգիական առաջընթացն իր հետ բերել է մի շարք խնդիրներ և մարտահրավերներ, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել: Բժիշկ-մասնագետների հետազոտությունները վկայում են, որ  էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների՝ հոգեբանական և ֆիզիկական առողջության խանգարման, հավելյալ քաշի և գիրության, սոցիալական վարքագծի խանգարման, քնի, տեսողության, կեցվածքի խանգարումների, ինչպես նաև առաջադիմության անկման և խաղային կախվածության։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Ազատյանի հետ անդրադարձել ենք ժամանակակից տեխնոլոգիաների և  էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակի պատճառներին, բացասական հետևանքներին և առաջարկվող լուծումներին։ https://www.facebook.com/armenpress2024-04-0118 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտերի ընդունման ավարտին մնացել են հաշված օրերԱզգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:  Ծրագրի մասնակցության մանրամասներն ու փորձը  «Արմենպրես» Podcast-ում ներկայացրել են «Քայլ դեպի տուն» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանը և շրջանավարտ Հերմինե Մարգարյանը։ https://www.facebook.com/armenpress2024-03-2509 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում աշխարհի քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի. Երվանդ ԶորյանՀայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում գերազանցության կենտրոն է և աշխարհի քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի: «Արմենպրես» Podcast-ում «Սինոփսիս» ընկերության առաջատար գիտնական, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամ և Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը խոսել է իր անցած ուղու, «Սինոփսիս» ընկերության դերի և Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մասին:  https://www.facebook.com/armenpress2024-03-2119 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ն աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում ներդրումների հնարավորություն է ընձեռում Ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը  ՖինԲրոքեր պոդքաստային շարքի առաջին թողարկմանն անդրադարձել է արժեթղթերի շուկային, ներդրումների հնարավորություններին, բրոքերային ընկերության գործառույթներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովակ Հովակիմյանը նշեց, որ ֆոնդային բորսայում գումար վաստակելու համար առկա  ֆինանսական գործիքները տարբեր են՝ պարտատոմսեր, արժեթղթեր և այլն։ https://www.facebook.com/armenpress2024-03-1919 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. ճարպակալումը հիվանդություն է, որը կարող է որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոն հանդիսանալՎերջին տարիներին ֆաստֆուդի, գազավորված ըմպելիքների և սխալ սնվելու սովորությունը  հանգեցրել է ճարպակալման դեպքերի թվի կտրուկ աճի։ Ավելորդ քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են: Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը: Ճարպակալման առաջացման  պատճառների, դրանից բխող մի շարք խնդիրների շուրջ  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ Լուսինե Առաքելյանի հետ։ https://www.facebook.com/armenpress 2024-03-1111 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. ե՞րբ է անհրաժեշտ տեղադրել իմպլանտներ և վինիրներ, որոնք են ցուցումներն ու հակացուցումները. պարզաբանում է մասնագետըԺամանակակից ստոմատոլոգիան այսօր  թույլ է տալիս հասնել զարմանալի արդյունքների իմպլանտների և վինիրների շնորհիվ։ Իմպլանտացիան և վինիրների տեղադրումն այսօր շատ պահանջված է ողջ աշխարհում: Միլիոնավոր մարդիկ արդեն տեղադրել են իմպլանտներ՝ լրացնելով բացակա ատամները։ Այնուամենայնիվ, շատերը դեռևս վախենում են օգտագործել կորցրած ատամները վերականգնելու ամենաառաջադեմ մեթոդը և օգտվում են այլ տարբերակներից։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում բժիշկ-ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Տիգրան Բազոյանի հետ զրուցել ենք  իմպլանտների, վինիրների և շապիկների տեղադրման անհրաժեշտության, ցուցումների և հակացուցումների մասին։  https://www.facebook.com/armenpress2024-03-0413 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՍոցUp․ Շարունակվում է ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդների փոխհատուցումը, որի շահառուների շրջանակն ընդլայնվել էՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ ընթացիկ տարվա հունվարին կատարված փոփոխությամբ ընդլայնվել է շահառուների շրջանակը։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը՝ հավելելով, որ նոր որոշմամբ շահառու են հանդիսանում մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ծնված անձինք։ Մարգարյանի խոսքով՝ մինչև 1993 թվականի  հունիսի 10-ը ներդրված ավանդի փոխհատուցման շահառու են հանդիսանում նաև  ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձինք՝ անկախ տարիքից։ https://www.facebook.com/armenpress 2024-03-0116 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. ե՞րբ այցելել նյարդաբանին. պարզաբանում է մասնագետըՆյարդաբանությունը բժշկության շատ կարևոր ոլորտ է, որը զբաղվում է ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով։ Նյարդաբանությունը հիմնականում կենտրոնանում է այն հիվանդությունների վրա, որոնց արմատը մարդու նյարդային համակարգը քայքայող գործընթացներն են: Մարմնի յուրաքանչյուր բջիջ կապ ունի նյարդային համակարգի հետ և անմիջական փոխազդեցություն ունի նրա հետ՝ ենթարկվելով բարձրագույն նյարդային գործունեության հրահանգներին: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանի հետ անդրադարձել ենք նյարդաբանական մի շարք խնդիրներին և դրանց լուծումներին։  https://www.facebook.com/armenpress 2024-02-2615 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը մշտապես հիգիենային հետևելն ու ստուգված սննդամթերք օգտագործելն էՏարբեր տեսակների վարակիչ հիվանդությունները մշտապես եղել և մնում են արդիական խնդիր։ Դրանք կարող են պարբերաբար առաջացնել հիվանդության բռնկումներ՝ վարակելով հարյուրավոր մարդկանց։ Նման ելքից խուսափելու համար պետք է մշտապես հետևել հիգիենային, օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու, իսկ թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր պետք է լվանալ հոսող ջրով։ Վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում էլ չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ պետք է դիմել բժշկի` խուսափելու հիվանդության բարդություններից։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բոքսային բաժանմունքի բժիշկ Լեռնիկ Մարտիրոսյանի հետ անդրադարձել ենք մի շարք ինֆեկցիոն հիվանդություններին: https://www.facebook.com/armenpress 2024-02-1908 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Sport. Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջիկա խաղերն ԱԱ-ի ընտրական փուլում Հայաստանի բասկետբոլի հավաքականը օրեր անց կմեկնարկի աշխարհի առաջնության որակավորման փուլում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ խոսել են հավաքականի ներուժից, առաջիկա երկու մրցակիցներից, թիմ հրավիրված բասկետբոլիստներից և մարզաձևում առկա խնդիրներից: Նազարյանն ասել է, որ Հայաստանում բասկետբոլի զարգացումը խթանելու համար կարևոր է աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելը։ Այս տեսանկյունից Նազարյանը կարևորեց նաև տնային հանդիպումների անցկացումը։ https://www.facebook.com/armenpress2024-02-1515 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Sport. Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի ընտրանու հնարավորությունները«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ քննարկել ենք Ազգերի լիգայի ձևաչափը, ենթախմբում հավաքականի հնարավորությունները։ https://www.facebook.com/armenpress2024-02-1310 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Sport. Կարեն Գիլոյանը` հայ մարզիկների օլիմպիական շանսերի, հրաձիգների՝ Բաքու չմեկնելու մասին«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը խոսեց․ Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմի և մարզիկների հնարավորությունների մասին «Տարվա 10-ը լավագույն մարզիկների» ընտրության կարգի փոփոխության Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը Հայաստանի հրաձիգների չմասնակցելու պատճառներից Հայաստանում առաջիկայում կայանալիք խոշոր միջազգային մրցաշարերի մասին https://www.facebook.com/armenpress2024-02-1222 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-ՍոցUp․ մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աշխատանքով ապահովելու աջակցության ծրագրիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովելու ծրագիրը հնարավորություն է ընձեռում, որպեսզի պետական աջակցությամբ առաջարկվող  երեք տարբերակով գործատուները գտնեն համապատասխան աշխատող, իսկ  շահառուները՝ աշխատատեղ։ Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ https://www.facebook.com/armenpress 2024-02-0930 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. երեխաների մոտ տարբեր տարիքում հանդիպող փորացավերն ունենում են տարբեր պատճառներՆորածնային շրջանում ծնողներին շատ են անհանգստացնում երեխաների մոտ հանդիպող տարբեր տեսակի խնդիրներն ու ցավերը: Դրանցից որոշների պատճառները հնարավոր է լինում հասկանալ, որոշները՝ ոչ:  Նման խնդիրներից է նաև նորածնային կոլիկան: Նորածնային կոլիկաներն առավելապես երեկոյան ժամերին հանկարծակի առաջացող սուր ցավերն են, որն ուղեկցվում է երեխայի սաստիկ լացով և ընդհանուր անհանգստությամբ։ Այս դեպքում երեխայի անհանգստությունն ի հայտ է գալիս առանց որևէ ակնհայտ պատճառի, և ոչ մի հանգստացնող միջոց այն չի թեթևացնում: Մանկահասակ երեխաների խնամքին, զարգացմանը և հաճախ հանդիպող խնդիրների շուրջ  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում զրուցել ենք  ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Աննա Բալայանի հետ։ https://www.facebook.com/armenpress 2024-02-0508 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում մեկնարկել է «իԳործ» 2024 ծրագիրըՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ-ից ի վեր  իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին՝ աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում։ «Արմենպրես» Podcast-ի տաղավարում ծրագրի մասին զրուցել ենք  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանի և 2023-2024 թթ. «իԳործ» ծրագրի մասնակից ֆրանսահայ Շուշան Մուրադյանի հետ, ով աշխատում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում։  Ծրագրի ղեկավարի խոսքով  «իԳործ»-ի հիմնական նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը և նպաստել պետական կառավարման համակարգի մարմինների զարգացմանը: https://www.facebook.com/armenpress 2024-02-0211 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Հարց բժշկին. ռևմատոլոգիական հիվանդությունները մեծ մասամբ կրում են խրոնիկ բնույթ և պահանջում են վերահսկողություն և կենսակերպի փոփոխություն Ռևմատոլոգիական խնդիրները  բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական հյուսվածքի ախտահարումներով: Ռևմատոլոգին պետք է դիմել, երբ պացիենտն ունի համակարգային ախտահարման արդյունքում հենաշարժական համակարգի հետ կապված որևէ խնդիր՝ հոդացավեր, մկանային ցավեր, ջլերի, կապանների ախտահարում, դրան զուգահեռ՝ ներքին օրգանների ախտահարում, մաշկի ցանավորում, քաշի անկում, ախորժակի նվազում, մազաթափություն և այլն: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում այս մասին ասաց ռևմատոլոգ Լիլիթ Սևոյանը, նշելով, որ ռևմատոլոգիական հիվանդությունների ռիսկի գործոնները  բազմաթիվ են. սթրեսը, ժառանգական նախատրամադրվածությունը, ծխելը, որոշ դեղորայքային ազդեցություններ, ինֆեկցիոն գործոնի հորմոնային ֆոնի փոփոխությունը, քրոնիկ բորբոքման օջախները, սառեցումը և այլն: Լսեք այլ թեմաներով Podcast-ներ ևս https://armenpress.am/arm/news/1110446.html 2023-05-2212 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast-Sport. Բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզիչը` աշխարհի առաջնության մասին Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմը երկու մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ զրույցում ամփոփել ենք աշխարհի առաջնության արդյունքները, ընդգծել մարզիկների աշխատանքը և խոսել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի քվոտա տվող Եվրոպական խաղերից: Դիտեք մեզ #Instagram sports_armenpress 2023-05-1909 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Հանգստի սեզոնը դեռ լիարժեք չբացված, ունենք վիզա ստանալու մեծ հերթեր և բարդություններՄի քանի օրից ամառ է, քաղաքացիները փորձում են պլանավորել իրենց հանգիստը, սակայն շենեգեն վիզա ստանալու գործընթացը դյուրացման փոխարեն բավականին բարդացել է, որոշ դեպքերում էլ՝ անհնարին դարձել։ Արտագնա և ներգնա տուրիզմի թեմայի շուրջ  «Արմենպրես»- Podcast-ի տաղավարում  զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։ https://www.facebook.com/armenpress https://armenpress.am/arm/news/1110703.html https://armenpress.am/arm/news/1110703.html 2023-05-1813 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast. Գրքի երևանյան փառատոնն ավելի քան քսան միջոցառմամբ տոն կնվիրի ընթերցողներին ու ոլորտի ներկայացուցիչներինԶեղչված գրքեր, շնորհանդեսներ, համերգներ, հանդիպումներ Հայաստանի և արտերկրի գրողների, հրատարակիչների, ոլորտի այլ ներկայացուցիչների հետ ու հետաքրքիր քննարկումներ գրականության շուրջ: Մայիսի 25-27-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային փառատոնը՝ քաղաքին կոչ անելով կարդալ: «Արմենպրես Podcast»-ի շրջանակում փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը հիշեցնում է՝ փառատոնն անցկացվում է 2017 թվականից և նպատակը գրականության, գրահրատարակչության ոլորտների բոլոր մասնագետներին մեկ հարթակում միավորելն է եղել: https://www.facebook.com/armenpress https://armenpress.am/arm/news/1110346.html https://armenpress.am/arm/news/1104735.html2023-05-1715 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSPodcast․ «Առաջին ձեռքից» աջակցության ծրագիր հաշմանդամություն ունեցող անձանց 2023-թ Փետրվարի 1-ից Հայաստանում հաշմանդամության գնահատումն այլ համակարգով է իրականացվում: Գործարկվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը։  Թե ինչ է իրենից ներկայացնում այս համակարգը, դեռ քչերն են պատկերացնում, այդ թվում՝ հենց հաշմանդամություն ունեցող անձինք։ Արդեն շուրջ չորս ամիս «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ծրագիրը, որի հիմնական նպատակը հաշմանդամության գնահատման ամբողջ գործընթացում մարդկանց իրավունքների պաշտպանությունն է։ Հաշմանդամության գնահատման գործընթացում մարդիկ ամենից շատ ի՞նչ խնդիրների են բախվում և ի՞նչ կփոխի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը։  Այս հարցերի շուրջ «Արմենպրես» Podcast-ի տաղավարում զրուցել ենք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի հետ։ https://armenpress.am/arm/news/1110086.html https://armenpress.am/arm/news/1094756.html 2023-05-1223 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Փոդքաստ․ Ռուսաստանն այսօր կռվում է իր կայսրության գոյության իրավունքի համարԱմբողջ աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի վրա, որտեղ արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակ ռազմական լայնածավալ գործողություններ են ընթանում ռուսական և ուկրաինական զորամիավորումների միջև։ Բնականաբար, Հայաստանում ևս ուշադրությամբ հետևում են այդ իրադարձություններին՝ ուկրաինական կոնֆլիկտի հնարավոր ուղղակի և անուղղակի բազմաթիվ ազդեցությունների և կողմերի հետ բազում առնչությունների պատճառով: Այս թեմայի շուրջ «Արմենպրես Փոդքաստ»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ փորձելով պարզել ընդհանուր ռազմական իրավիճակը Ուկրաինայում, գործողությունների ընթացքը և հնարավոր ելքերը:2022-03-0430 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-100 գաղափար. մանրէաբանն առաջարկում է պլաստիկ թափոնների վերամշակումից ստանալ էկոլոգիապես մաքուր մաքրող միջոցներՎերջին շրջանում երկիր մոլորակի վրա գնալով շատանում է պլաստիկ թափոննորի քանակը, ինչը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Այժմ ամբողջ աշխարհում մի շարք գիտնականներ և մասնագետներ փորձում են գտնել տարբեր լուծումներ պլաստիկը քայքայելու, վերեմշակելու և դրա կիրառությունը նվազեցնելու ուղղությամբ: Հենց այս խնդիրները կանխելու նպատակով է ԵՊՀ-ի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի մագիստրոս, մանրէաբան Սոնա Նիկոլյանը ստեղծել նոր ծրագիր, որտեղ պլաստիկ թափոնները կծառայեն որպես հումք՝ էկոլոգիապես մաքուր կենսաբանական նյութեր ստանալու համար: «Արմենպրես-Պոդքաստ»-ում  Սոնա Նիկոլյանի հետ զրուցել ենք նախագծի ստեղծման և դրա կարևորության մասին:2022-02-2807 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում. Գիլոյանը արվելիք աշխատանքի մասինՄայիսին Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը պատմական է լինելու: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինս շեշտեց, որ Հայաստանը շատ լավ է կազմակերպելու և անցկացնելու բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: 2022-02-2812 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-Sport. Օլիմպիական խաղերը ֆոտոթղթակիցների համար. Բարդություններն ու առանձնահատկությունները«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Sputnik-Armenia գործակալության ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցն է, ում հետ խոսել ենք Պեկինի, ինչպես նաև Օլիմպիական խաղերը լուսաբանելու առանձնահատկություններից և բարդություններից: 2022-02-2614 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-FinInForm. Անգամ 15 հազար դրամով կարելի է դառնալ բանկի բաժնետեր. ինչ է տալիս քաղաքացուն բաժնետոմս գնելը«Արմենպրես»-ի Podcast-FinInform-ի շրջանակում բանկերից քաղաքացիների բաժնետոմս ձեռք բերելու հնարավորությունների մասին զրուցել ենք Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի հետ:2022-02-2514 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-Sport. Ամփոփելով ձմեռային Օլիմպիական խաղերըՊեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերն արդեն պատմություն են: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրերը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբաններ Շուշանիկ Հակոբյանը և Արմեն Գարամյանն են: Նրանց հետ իմի ենք բերել Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արդյունքները:2022-02-2211 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-100 գաղափար. մասնագետն առաջարկում է Արցախում ներդնել անասնակերի արտադրության նոր տեխնոլոգիաԱրցախի Հանրապետության նոր էնդեմիկ մանրեների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում թույլ կտա լրացնել պատերազմի հետևանքով զգալի նվազած խոտհարքերի առաջացրած խնդիրները՝ տալավ կենդանիներին բնական ճանապարհով ստացած կեր: Նման նոր պրոդուկտի՝ անասնակերի (Սիլոս) փոքրածավալ արտադրության նոր տեխնոլոգիայի մշակման մասին «Արմենպրես-Պոդքաստ»-ում զրուցելու ենք «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող, Արցախի գիտական կենտրոնի մանրեաբանության և կենսատեխնոլոգիաների լաբորատորիաների ղեկավար Արևիկ Իսրաելյանի հետ:2022-02-2110 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-Sport. Կանանց բասկետբոլի հեռանկարները ՀայաստանումՀայաստանում այս պահի դրությամբ օր օրի զարգացող մարզաձևերից մեկը կանանց բասկետբոլն է:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում նման կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը:2022-02-1912 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-FinInForm. Ինչպես կողմնորոշվել վարկային առաջարկներումՀանդիպե՞լ եք արագ օնլայն վարկերի գովազդների, մտածե՞լ եք ռիսկերի, հնարավոր խնդիրների մասին, վարկ վերցնելուց հետո՞ եք միայն պարզել, որ փաստացի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է:  Այս և վարկերին վերաբերող այլ հարցերի պատասխանները «ՖինԻֆորմ»-ի թողարկման շրջանակում ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Լուսինե Ներսիսյանը: 2022-02-1824 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-Sport. Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունըՀայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը վերսկսվում է ձմեռային դադարից հետո:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ խոսել ենք հայկական ակումբներում տեղի ունեցած փոփոխություններից:2022-02-1614 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Նոր զրահաբաճկոն՝ առավելագույն պաշտպանությամբ, թեթև և ավելի մատչելիԱրագ զարգացող աշխարհում՝ ժամանակակից սպառազինությամբ զինված բանակ ունենալը դարձել է առաջնային կարևորության հարց: Գիտությունը շատ արագ տեմպերով առաջ է գնում` օր-օրի առաջարկելով նոր գաղափարներ ու նախագծեր, որոնք իրենց արդյունավետությամբ հնարավորություն կտան մարդկային կորուսները հասցնել նվազագույնի: Նման նոր գաղափարի շուրջ «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք տեխնիկական գիտությունների ոլորտում նոր ձեռքբերման՝ գերկարծր նանոհատիկային նյութերից կոմպոզիտային զրահաբաճկոնների ստեղծման մասին, որի հեղինականերն են «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող Դավիթ Դավթյանը, Ռաման Մնացականյանը և Արթուր Աղոյանը:2022-02-1415 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast. Սուրբ Սարգիս. աղի բլիթից մինչև երիտասարդների օրհնության օրԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին այս տարի փետրվարի 12-ին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը, որը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։    Տոնի խորհրդի, իմաստի և այս օրերին սպասվող անակնկալների մասին «Արմենպրես»-ի  փոդքաստ  տաղավարում զրուցելու ենք Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ։2022-02-1119 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-FinInForm. Շահութահարկից ազատում, շրջհարկի գումարի նվազեցում. ինչ արտոնություններ են գործում բիզնեսի համարԻ՞նչ հարկեր է վճարում Հայաստանում բիզնեսը, ովքե՞ր կարող են օգտվել հարկային արտոնություններից, և ի՞նչ հնարավորություններ կան սկսնակ բիզնեսի համար:  «Արմենպրես»-ի Պոդքաստ-ՖինԻնՖորմ-ի թողարկման շրջանակում Հայաստանում գործող հարկման համակարգերի, բիզնեսի համար գործող հարկային արտոնությունների մասին պատմել է ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը:2022-02-1110 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Արագ ամրացող ցեմենտի բաղադրությունՇինարարական ոլորտում նոր տեսակի արագ ամրացող ցեմենտ ստեղծելու գաղափարի իրագործումը թույլ կտա սահմանային դիրքերում և ոչ միայն, շատ կարճ ժամանակում իրականացնել շինարարական աշխատանքներ և բարձրացնել ավտանգության մակարդակը: Հենց սա էլ դարձել է կարևոր դրդապատճառ սկսելու նոր պրոդուկտի ստացման գործընթացը: «Արմենպրես- Փոդքաստ»-ում այսօր խոսել ենք հենց այդ պրոդուկտի՝ քիմիական նոր նյութի ստեղծման մասին, և մեր  հյուրն է  «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող, գաղափարի հեղինակ Բագրատ Մովսիսյանը:2022-02-0710 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-FinInForm. Ինչ հարկային և այլ պարտադիր վճարումներ են արվում աշխատավարձիցԻսկ ի՞նչ հարկային և պարտադիր վճարումներ են կատարվում ձեր աշխատավարձերից, եթե միաժամանակ երկու կամ երեք վայրում եք աշխատում, բոլորի համար առանձին-առանձի՞ն են պահումներ արվում: Այս և այլ հարցերի պատասխաններն «Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի թողարկմանը տվել է ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը: 2022-02-0425 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast «100 գաղափար Հայաստանի համար»․ ՀՕՊ համակարգ՝ առանց մարդկային գործոնիՆոր սերնդի պատերազմները պաշտպանական նոր համակարգեր են պահանջում. այս հրամայականը երիտասարդ սպա-ծրագրավորողին մղել է նորարարության: Ստեղծվել է «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերումով ակտիվ հակաօդային պաշտպանության համակարգ։ Հայերեն անվանումը՝ «Վիշապաքաղ»: «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք ռազմական ոլորտում գիտական նոր ծրագրի մասին, որի հեղինական է «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող Ալբերտ Հովակիմյանը:2022-01-3110 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-Sport. Հայաստանը Պեկինի Օլիմպիական խաղերումՀայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին ունի 6 մասնակից, որոնցից 4-ը դահուկորդներ և լեռնադահուկորդներ են:  «Արմենպրես»-ի  Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն է: Վերջինս զրույցի ընթացքում շեշտեց, որ մարզիկները Պեկինի Օլիմպիական խաղերի քվոտայի համար պայքարը սկսել էին դեռևս 2019 թվականին: 2022-01-3115 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-FinInForm. Ի՞նչ անել, եթե գողացել են ձեր անհպում քարտը անկանխիկ վճարումների, ApplePay-ի մասինԻսկ դուք գնումներ կատարելիս վճարում եք քարտո՞վ, թե՞ նախընտրում եք ավանդական, այսինքն կանխիկ տարբերակը։ Դեռ չգիտեք անկանխիկ վճարումներ անելիս ձեզանից պահումներ արվո՞ւմ են, կամ թե փոխանցումների համար ո՞ր հավելվածից օգտվել. առաջարկում ենք լսել  «ՖինԻնՖորմի» հերթական թողարկումը:2022-01-2814 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-Sport. Իսպանական «Սելտա»-ն կհամագործակցի հայկական «Նոա»-ի հետԵրևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը կհամագործակցի իսպանական «Սելտա»-ի հետ:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն է: 2022-01-2714 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS«Արմենպրես» Podcast-Sport. Ռաֆայել Նազարյանը՝ ԲԿՄԱ-ի և երիտասարդական հավաքականի մասինՀայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին հատվածից հետո ԲԿՄԱ-ն, որն առաջին տարին է, ինչ մասնակցում է Պրեմիեր լիգային, մրցաշարային աղյուսակի վերջնամասում է: ԲԿՄԱ-ի կորիզը կազմում են Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամները:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու և Երևանի ԲԿՄԱ- գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն է:2022-01-2420 minԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESSRaffi Hermon Araks'ın sohbet konuşmaları: ArmenpressTürkçe Podcast No: 1Sevgili dinleyiciler MERHABA… Ermenistan Cumhuriyeti resmi haber ajansı ARMENPRESS’in, POTCAST sesli yayınlar bölümünün 1. Yayın günü olması vesilesiyle sizlere, bendeniz Raffi Hermon Araks ve teknikten sorumlu mesai arkadaşım, Datev Zakaryan, MERHABAdiyoruz… Beş ayrı dilde, Ermenice, İngilizce, Fransızca, Rusça ve Arab dillerinde yayın yapan, Armen Press haber ajansı; Genel Müdür, Sn Aram Ananyan’ın önerisiyle, altıncı yayın dili olarak Türkçe servisini kurmak ve yönetmek amacıyla, beni görevlendirdiler. Sovyet Ermenistan zamanında 40’tan fazla yabancı dilde yayın yapan Yerevan Radyosu’nun tabii...2021-07-0120 min