Look for any podcast host, guest or anyone
Showing episodes and shows of

NaYev Podcast

Shows

🎙 NaYev Podcast
🎙 NaYev Podcast🎙️ԲՈՒԼԻՆԳ | Ո՞վ է մեղավոր,Կիբերբուլինգ #podcast #28🔵 Ինչպե՞ս կանխել բուլինգը և հնարավո՞ր է դա📌 Բուլինգ – տերմինը նոր է մեզ համար, սակայն երևույթը խոր արմատներ ունի, մշտական է և հաճախ՝ անկառավարելի։ Այստեղ զոհեր ու ագրեսորներ փնտրելն անիմաստ է, քանի որ խնդիրը շատ ավելի լայն է։❌ Բացառել բուլինգը լիովին՝ անիրատեսական է, բայց դրա նվազեցման ուղղությամբ պետք է աշխատել հետևողականորեն։ Անհրաժեշտ է պահպանել ուշադրությունը երեխայի նկատմամբ, չթիրախավորել նրա սխալները, բաց լինել հաղորդակցության համար, «չկանչել մեծ ախպորը», «թեմա չանել» մյուս ծնողների հետ🤐, փորձել բացահայտել երեխայի ներաշխարհը🧠։ 🌐Կիբերբուլինգի դեմ պայքարի «ծանր հրետանին»՝ 🎓մեդիագրագիտությունն է։ Ցանկացած կոնտենտ ստեղծելիս անհրաժեշտ է ունենալ պատասխանատվության զգացում, հատկապես եթե այն վերաբերում է երեխաներին👶։ Դե իսկ համացանցային ագրեսիան ճնշելու լավագույն տարբերակը՝ այն չխրախուսելն է🚫։ 👥Բուլինգի նվազեցումը հնարավոր է միայն հասարակության միասնական ջանքերով՝ սկսած ընտանիքից մինչև կրթական համակարգ ու մեդիա📺։
2025-03-0747 min🎙 NaYev Podcast
🎙 NaYev Podcast🎙️Հոգեկան առողջություն | Տրավման, Brainspotting, Fake հոգեբան #NaYev #podcast #27Դիտել այստեղ - https://youtu.be/dmpqBhQVo5cԿողմնակալ ընկե՞ր, թե՞ անկողմնակալ հոգեբան 🧠Մինչև մեկ տարեկան մենք հասցնում ենք ստանալ բոլոր տրավմաները 🍼։ Կասենք ինչու 💭 Մարդիկ հաճախ խուսափում են հոգեբանական աջակցությունից, իսկ պատճառները տարբեր են։ Մի մասը կապված է մեր մենթալիտետի հետ, մյուսը՝ վախերի կամ մանկական սպիների 💔, կան նաև դեպքեր, երբ մարդիկ պարզապես ֆինանսապես պատրաստ չեն կամ ափսոսում են վճարել 💸Երբեմն մեզ համար ճակատագրական է դառնում հոգեբանի ընտրությունը⚖️՝ երբ խաբվում ենք ռիլերով կամ սերտիֆիկատներով 🎓📜, և ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում՝ «Աչքը սարքելու փոխարեն ունքը հանում» 👀.Որպեսզի գոնե այս հաղորդումը դիտողները նման աղետի չբախվեն 🚫, փորձել ենք հնարավորինս ինֆորմացնել, թե ինչպիսին պետք է լինի պրոֆեսիոնալ հոգեբանը 👩‍⚕️Հիշեք, հոգեկան առողջության կարևորությունը որքան շուտ գիտակցենք և համապատասխան քայլեր ձեռնարկենք՝ այնքան երջանիկ ու ներդաշնակ կապրենք ✨🌱
2025-02-151h 14🎙 NaYev Podcast
🎙 NaYev Podcast🎙️Թմրանյութեր | ինչու չօգտագործել, կախվածության դեպքում ում դիմել, զրկանքի համախտանիշ «լոմկա»Հաճույքից դեպի կախվածություն՝ մեկ քայլ 🚫💊 Այս հաղորդման ընթացքում մենք անդրադառնում ենք խիստ մտահոգիչ թեմայի՝ թմրամիջոցների օգտագործմանը. վերջին տարիներին խնդիրը «երիտասարդացել» է, ինչը պայմանավորված է տեխնոլոգիական առաջընթացով և սոցիալական ցանցերի ընձեռած «հնարավորություններով»։ Դժվար չէ նկատել, որ անգամ ֆիլմերը 🎬 մեծ ազդեցություն են ունենում՝ հաճախ ներկայացնելով թմրամիջոցներ տարածողներին և օգտագործողներին որպես «քուլ» կերպարներ 😎։ Բարեբախտաբար, «Շուրիկի արկածներն» անցյալում են, և այսօր կան բոլոր նախադրյալները՝ ժամանակին բուժում ստանալու համար 🏥. թմրանյութերից կախվածություն ունեցող մարդիկ քաղաքակիրթ վերաբերմունքի են արժանանում, նրանց տվյալները մնում են գաղտնի 🔒, իսկ բուժումն ամբողջովին անվճար է։ Հուսով ենք, որ մեր հաղորդման ընթացքում հնչած խորհուրդները գոնե մի փոքր կնպաստեն մարդկանց այս չարիքից ձերբազատվելուն և բնականոն կյանք վերադառնալուն։ 💌 Սիրով Նաև թիմ` Հայկ Մկրտչյան և Եվա Ղարիբյան 💖 @yevagharibyan2989 @HaykMkrtchyanM Եվա Ղարիբյան ` 📸 Instagram: https://www.instagram.com/yevagharibyan/ Հայկ Մկրտչյան՝ 📸 Instagram։ https://www.instagram.com/hayk_mkrtch_yan/
2025-02-0459 min🎙 NaYev Podcast
🎙 NaYev Podcast🎙️Կենդանասերներ | անտուն կենդանիների, ճիշտ կերակրելու, որդեգրման, դաժան վերաբերմունքի մասին/NaYev#23https://youtu.be/k6Y7tgOWVbs Կենդանասերներ, միացեք ձեր սրտով բաներ ենք խոսելու այսօր 😻 Որքանո՞վ է փոխվում մարդկանց ֆիդբեքը կենդանի պահելիս, ինչպե՞ս կարելի է «լեզու գտնել» ագրեսիվ կենդանիների հետ, ինչու՞ են մարդիկ հարմարվել շների սպանդին, կենդանիներին որդեգրելուն ի՞նչ քայլեր պետք է նախորդեն, որքանո՞վ է կարևոր ստերջացումը կենդանիների առողջության համար։ Կուզենայինք, որ այս հաղորդումը դիտեին հատկապես ոչ կենդանասեր մարդիկ, մասնավորապես այն ծնողները, որոնք արհեստական վախ են ներշնչում երեխաներին՝ կապրիզներից դուրս բերելու համար, կամ չեն մտահոգվում կենդանու հանդեպ ունեցած երեխայի ագրեսիայից։ Ի դեպ, պարզվում է կենդանասերները մարդկանց էլ են սիրում 😁, և հնարավոր է այս սերերը համատեղել, իսկ պաշտպանական ներուժն ավելի շատ կենդանիներին ուղղելը պայմանավորված է նրանց անպաշտպանությամբ։ Հուսով ենք, այս հաղորդումը գոնե մի քիչ կնպաստի կենդանիների նկատմամբ դաժանության նվազմանը․ Բարի եղեք մարդիկ 💛
2024-05-041h 17🎙 NaYev Podcast
🎙 NaYev Podcast🎙️Կին Ավագանի |Քաղաքի կառավարման,դժվարությունների,հասարակական ընկալման ու ասեկոսեների մասին/NaYev#22https://youtu.be/fzAGCdfIT5w Հնարավո՞ր է լինել խնամված կին, լավ մայր, կենցաղում հասցնել ամեն ինչ և այս ամենին զուգահեռ զբաղվել քաղաքականությամբ և կամավորությամբ։ Մեր հյուրերը ձեզ հետ կկիսվեն հենց իրենց սեփական փորձով և դուք վերջնականապես կմոռանաք «Չեմ հասցնում» արտահայտության մասին։ Իրականում բավականին բազմաշերտ զրույց ստացվեց, խոսեցինք ավագանիում կնոջ ունեցած դերի, գենդերային անհավասարության, սկզբունքայնության, կարծրատիպերի կոտրման և «գորշ մկնիկ» չլինելու մասին։ Վստահ ենք, շատերիդ է հուզում հարցը, թե ի՞նչ մոտիվացիա ունեն ավագանու անդամները, ի՞նչն է ստիպում կայացած կնոջը ժամանակ հատկացնել կամավորությանը՝ սե՞րը քաղաքի նկատմամբ, թե՞ կան նաև այլ պատճառներ։ Այսօրվա հաղորդման ընթացքում նաև խոսեցինք վերջին ժամանակներս բավականին մեծ աղմուկ բարձրացրած և շատերի համար ցավոտ թեմայից՝ երևանյան ծառահատումներից։ Ի՞նչ կտա եվրոպական «թանկանոց տնկանյութը» Երևանին, արդյո՞ք մասնագետների կարծիքը հաշվի էր առնվել այս կարևոր քայլին գնալուց առաջ, և վերջապես՝ ո՞վ է ասողը և պատասխանատուն այս իրավիճակում։ Դիտե՛ք, ասենք 👀
2024-04-271h 00🎙 NaYev Podcast
🎙 NaYev Podcast🎙️Լիդիա Այվազյան - Սննդաբան, բժիշկ-դիետոլոգ | Սխալ դիետաների, առողջ քաշի և ... մասին / NaYev#21 ATTENTION ❗️ Եթե քեզ հաջողվել է նիհարել` դու դեռ դիետոլոգ չես 🙈 🥗Հայաստանի ամենապատասխանատու սննդաբանի հետ խոսել ենք, թե ինչու է պետք կյանքի լավագույն տարիները կրթության վրա ծախսել, եթե կարելի է քաշ գցել ու դիետոլոգ դառնալ, ինչպես նաև սննդային վարքի խանգարումների պատճառներից, դիետաների տեսակներից, ճիշտ սնվելու բանաձևից, օրգանիզմի վրա մրգերի և բանջարեղենների ազդեցությունից ու շատ այլ կարևոր թեմաներից։ 🍞Այս հաղորդումը վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր նիհարել են ուզում՝ այլև բոլորին, ի վերջո ճիշտ սնվելու կարիք ունենք բոլորս անխտիր, սննդակարգի հետ կապված գոնե մինիմալ գիտելիքները մեզ կօգնեն լինել ավելի առողջ, միֆերի զոհ չդառնալ, շրջապատի խորհուրդներով ինքավնասվելու փոխարեն՝ ճանաչել մեր օրգանիզմը։ Ի դեպ, թողարկման ընթացքում կիմանաք նաև ավելորդ քաշի բանաձևը։ 📺Դիտեք հաղորդումը և հետևեք առողջ ապրելակերպի կանոններին 👩‍⚕️Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյան` 📸 Instagram: https://www.instagram.com/dr.lidia_ayvazyan/
2024-04-151h 23🎙 NaYev Podcast2024-03-301h 06🎙 NaYev Podcast2024-03-2357 min🎙 NaYev Podcast2024-03-201h 19🎙 NaYev Podcast2024-01-151h 08🎙 NaYev Podcast2024-01-0958 min🎙 NaYev Podcast2023-12-3038 min🎙 NaYev Podcast2023-12-2333 min🎙 NaYev Podcast2023-12-1857 min🎙 NaYev Podcast2023-12-1040 min🎙 NaYev Podcast2023-12-0344 min🎙 NaYev Podcast2023-12-031h 02🎙 NaYev Podcast2023-11-0554 min🎙 NaYev Podcast2023-10-2847 min🎙 NaYev Podcast2023-10-2136 min🎙 NaYev Podcast2023-10-1245 min🎙 NaYev Podcast
🎙 NaYev Podcast🎙️Մենք | ինչեր են խաբում բլոգերները, ում հետևել, ինչու չհամեմատել քո կյանքը /NaYevPodcast #4 Այս թողարկմանը 🎙️ որոշեցինք լինել երկուսով 💑 նաև հասկանալու համար, թե սա որքանով կլինի հետաքրքիր 🤔 ձեզ: Խոսել ենք մեր մասնագիտության` բլոգինգի 📝 մասին, թե ինչպես ու որտեղից սկսեցինք ✍️, ուր է գնում մեր աշխատանքը 🚀, ինչն է նյարդայնացնում ոլորտում 🌐, որպեսզի պաշտպանվել անընդհատ եկող ապրելակերպի ձևերից 😌 և ինչքանով ենք պատասխանատու մեր սպառած կոնտենտի համար 🤩: Չմոռանաք, այո մեր հաղորդումը շատ համով հոտով ա 🔥, բայց ավելի լավը դարձնելու տարբեր կա 🍔: Մուտք գործեք մեր լավ գործընկեր YandexEats-ի հավելված ու պատվիրեք այն ինչ սիրտներդ ուզում է 🍕: Հավելվածի ներբեռնման հղումն էլ այ այստեղ`🔗https://apple.co/3qYd27X 💌 Սիրով Նաև թիմ` Հայկ Մկրտչյան և Եվա Ղարիբյան 💖 @yevagharibyan2989 @HaykMkrtchyanM Եվա Ղարիբյան ` 📸 Instagram: https://www.instagram.com/yevagharibyan/ Հայկ Մկրտչյան՝ 📸 Instagram։ https://www.instagram.com/hayk_mkrtch_yan/ #բլոգինգ #հայկականբլոգ #NaYevPodcast 📺 Չենք մոռանում բաժանորդագրվել մեր ալիքին և սխմել 🔔 զանգակի կոճակը 🎧 Listen on Spotify: https://spoti.fi/3tlSdUI 🍎 Apple Podcasts: https://apple.co/3F5MuVu 🏭 Producing Company: NIC'S 🌐 https://nics.am 🎬 Production Company: *DOC 🎥 https://www.instagram.com/doccodproduction/ 🛠️ Technical Support: Taylor & Co 🔧 https://taylorandco.am/ Anyone Who Re uploads this Video will be removed from YouTube on Copyright Claim Charges. ©️ All rights reserved
2023-10-0835 min🎙 NaYev Podcast2023-10-041h 06🎙 NaYev Podcast2023-09-0945 min🎙 NaYev Podcast2023-09-0201 min🎙 NaYev Podcast2023-09-0244 min